Գիտնականը ներկայացնում է էլեկտրաէներգիայի բնագավառում առկա խնդիրների լուծման ծրագիր (լուսանկարներ)
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ցուցարարներին էր միացել նաև գիտնական Հենրիկ Գևորգի Մխիթարյանը: Վերջինս ներկայացնում էր իր կողմից կատարած տարբեր գյուտերի արտոնագրեր և իր գործերն ամփոփող «Գիտության մեջ մարդկանց գործած սխալների բացահայտում» վերնագրով ձեռնարկը:
Գիտնականի պահանջը մեկն է. շտկել գիտության բնագավառում իր կողմից հայտնաբերած սխալները: Գիտնականը ներկայացնում էր նաև ծրագիր` էլեկտրաէներգիայի բնագավառում առկա խնդիրների լուծման համար:
«Աշխարհի էներգետիկայի հարցը լուծվում է, իսկ մերը` ոչ: Ես մի շարք արտոնագրեր ունեմ և առաջարկություններ, որոնք հիմնված են բազմաթիվ գիտնականների կարծիքների վրա: Դրանք թույլ կտան ճիշտ լուծումներ գտնել էլեկտրաէներգիայի ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Առհասարակ, մեզանում շատ գյուտեր են սխալ արվում, ես դրանց սխալները գտել եմ և ուզում եմ շտկել»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գիտնականը:
Վարդուհի Ստեփանյան