Ալժիրյան ավիաուղիներին պատկանող անհետացած ինքնաթիռում առնվազն 112 ուղևոր է եղել
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ «Ալժիրյան ավիաուղիներին» պատկանող , այսօր ռադարներից անհետացած ինքնաթիռում առնվազն 112 ուղևոր է եղել: Գրում է Russian.rt.com-ը:
Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից Ալժիրի մայրաքաղաք ուղևորված ինքնաթիռն իրականացնում էր "AH5017 ' չվերթը:
Ինքնաթիռի հետ կապն անհետացել է թռիչքի պահից 50 րոպե անց:
Հստակ տեղեկություն օդանավի տեսակի մասին դեռևս չի փոխանցվել: Սակայն տարբեր վարկածների համաձայն՝ այն կամ "A320" է, կամ՝ "Boeing 737-600":