Մայրերին կոչ եմ անում ոտքի կանգնել, թե չէ բոլորի երեխաներին սա է սպասվում. զոհված զինծառայողի մայր (լուսանկարներ)
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարների շարքում կրկին կարելի էր տեսնել զոհված զինծառայողների ծնողներին: Վերջիններիս պահանջը մեկն է. ազնիվ հետաքննել իրենց երեխաների գործերը:
«Մենք բազմաթիվ հակասություններ ունենք մեր երեխաների սպանության գործերի վերաբերյալ: Այս երկրից էլ ոչինչ չունենք սպասելու: Եթե հարցին տեղին լուծում չտրվի, ապա մենք ուրիշ քայլերի կդիմենք: Այսպես, շաբաթը 2-3 զինվոր պիտի սպանվի և ոչ-ոք պատասխան չի տալու: Ես արդեն պետք է տուն առ տուն ընկնեմ, մայրերին կոչ կանեմ` վեր կենան, ոտքի կանգնեն, թե չէ բոլորի երեխաներին սա է սպասվելու: Եթե այսօր մեզ հետ է պատահել, Աստված չանի, բայց շատ հնարավոր է վաղը ձեզ հետ պատահի: Ես չեմ ուզում որևէ մոր արցունք տեսնել, բայց նման երկրում յուրաքանչյուր մոր սա սպասվում է»,-նշեց զոհված զինծառայողի մայրը:
Վարդուհի Ստեփանյան