Նիդեռլանդների ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳՆ-ի տեղակալի հետ
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմերմանսի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ընդգծել է համատեղ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունն ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
«Առանձնակի ուշադրություն դարձվել է միջազգային ջանքերին «մալազիական ավիաուղիների» ինքնաթիռի ողբերգության պատճառների հետաքննությանն ուղղված փորձագետների համար անվտանգ պայմաններ ապահովելու համար: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել` շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի հարթակներում», - նշվել է հաղորդագրության մեջ: