Սևաստոպոլի նախկին քաղաքապետը դատապարտվել է 9-ը տարվա ազատազրկման
Սևաստոպոլի նախկին քաղաքապետ Իգոր Բեստուժևը դատապարտվել է 9-ը տարվա ազատազրկման կաշառակերության և խարդախության մեղադրանքով: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Մինչդեռ, Բեստուժևի օգնական Լեոնիդ Կոզլովը, ով դատապարտվել է նույն հոդվածով, 100 մլն ռուբլի տուգանքով ազատ է արձակվել:
Բեստուժևը չի ճանաչում իր մեղքը և սա համարում է «քաղաքական սադրանք»: Բեստուժևի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը: