Նախկին ավանդատերը պահանջում է, որ դրամի տեսքով իրեն վերադարձնեն 90-ականներին ներդրած իր գումարը (լուսանկարներ)
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ցուցարարներին էր միացել նաև տարիներ առաջ բանկում ավանդ ներդրած և կորցրած քաղաքացին:
Քաղաքացին 1990 թվականին 5000 ռուբլի է ներդրել բանկ և կորցրել: Քաղաքացին պահանջում է, որ իրեն դրամի վերածած վերադարձնեն այդ գումարը, որպեսզի կարողանա բուժզննման գնալ:
«Երբ բուժզննման գնացի, անգամ խորհրդատվության համար գումար պահանջեցին: Ես չեմ կարող ոչինչ վճարել: Դիմում գրեցի համապատասխան մարմիններ` տարիներ առաջ ներդրած գումարս վերադարձնելու խնդրանքով, մինչդեռ ստացա շատ ծիծաղելի պատասխան: Ինձ ասացին, որ այժմ Սևանա լճի ջրերի հետ կապված խնդիրներ կան և իրենք ինձ նման գումար չեն կարող տրամադրել: Բայց ախր 5000 ռուբլին ՀՀ կառավարության համար ի՞նչ մեծ փող է»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքացին:
Վարդուհի Ստեփանյան