Գրանցում չունենալու պատճառով կինը կարող է կորցնել այն տունը, որտեղ բնակվում է մոտ 50 տարի (լուսանկարներ և տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարներին միացել էին նաև բնակարանային խնդիր ունեցողները: Արաբկիրի շրջանի բնակիչներից մեկը բողոքում էր, որ բնակարանում անօրինական գրանցել են այլ մարդու:
«Մոտ 50 տարի է ապրում եմ այս տանը: Այն ժամանակին երեք եղբոր է պատկանել ոչ մեկը գրանցված չի եղել: Հիմա մեկն առանց հաշվի առնելու իմ այնտեղ ապրելու հանգամանքը, իր թոռանն է տան վրա գրանցել և մահացել: Հիմա չեմ կարողանում ապացուցել, որ տունն իմն է»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինը:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան