ՌԴ-ում Ուկրաինայի փախստականների թիվն ավելացել է
Մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի փախստականնեերի թիվը ՌԴ-ում հասել է 650-ի, ովքեր ժամանակավոր ապաստանել են հանրակացարաններում: Գրում է ITAR-TASS-ը:
Կայքի փոխանցմամբ` առավոտյան թվով 408 հանրակացարաններում գտնվում է 27 260 մարդ, որից 10 356-ը երեխաներ են: Հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Դրոբիշևսկիին: Վերջին մեկ օրում փախստականների թիվն աճել է 643-ով:
Մեծ թվով փախստականներ ժամանել են Ռոստովից Ղրիմ: Ավտոբուսներով Ղրիմ է տեղափոխվել է ավելի քան 14,6 հազար փախստական: