Կանադայում հայտնաբերվել է դիահերձարանից անհետացած հաղորդավարի դին
Ռադիոհաղորդավար և դերասան Քեյսի Քասեմայի դին հայտնաբերել են Կանադայում, ում մարմինը հուլիսի 18-ին անհետացել էր դիահերձարանից: Գրում է Reuters-ը:
Քասեման լարված հարաբերությունների մեջ է եղել իր երեխաների հետ: Երեխաների փաստաբան Դենի Դերենին չի պարզաբանել, թե որտեղ է գտնվել դին և ինչու:
«American Top 40» երաժշտական ծրագրի հաղորդավար Քեյսի Քասեման մահացել է հուլիսի 15-ին՝ 82 տարեկան հասակում: