Ուկրաինայում ձերբակալվել է «օրենքով գող» (տեսանյութ)
ԵվրոպաԻնչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին` այս երկուշաբթի օրն անօրինական ներգաղթյալների համար նախատեսված բաշխման վայր էին տեղափոխել վրացի «օրենքով գող» 42-ամյա Ռամազ Ցիկորիձեին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Ռամազ Բագդատսկի մականվամբ: Փոխանցվում է, որ համապատասխան որոշումը կայացրել է Կիևի Դարնիցկու շրջանի դատարանը:
«Прайм Крайм»-ի տվյալներով` նա ձերբակալվել էր հուլիսի19-ին Ուկրաինայի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:
Նշվում է, որ Ցիկորիձեին անորոշ ժամանակով փակել են «օբիզյանիկում»: