Կալանավորվել է Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի չորրորդ կասկածյալը
Մոսկվայի մետրոյի ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսեյ Տրոֆիմովին դատարանը նշանակել է երկամսյա կալանք: Մոսկվայի Բասմանի դատարանը չորեքշաբթի օրը բավարարել է քննիչի միջնորդությունը, ձերբակալել է Տրոֆիմովին և նշանակել երկամսյա կալանք:
Այն բանից հետո, երբ դատարանը մանրամասն ուսումնասիրել է քննիչի կողմից ներկայացված պնդումները, որոնք փաստում են, որ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառով մեղավորություն է ունեցել գլխավոր մասնագետը, դատարանը բավարարել է պահանջները՝ կալանավորման վերաբերյալ:
Տրոֆիմովը կասկածվում է ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 263-րդ հոդվածի 3 մասով /խախտել է ստորգետնյա ուղիների շահագործման կանոնները, որի արդյունքում զոհվել է 2 կամ ավելի անձ/ և 263-րդ հոդվածի 3-րդ մասով /ձախողել է տրանսպորտային ենթակառուցվածների և տրանսպորտային միջոցների համապատասխան անվտանգությունը, որի արդյունքում զոհվել է 2 կամ ավելի անձ/: