Իրաքում ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման հետևանքով 60 մարդ է զոհվել
60 մարդ զոհվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս ընկած շրջանում ահաբեկիչների կողմից բանտարկյալներին ուղեկցող ավտոշարասյան վրա իրականացրած հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնել է "Agence France-Presse" գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Ընդգծվել է, որ զոհվածների թվում եղել է 51 բանտարկյալ և 9 ոստիկան:
Գործակալության տվյալներով՝ սկզբում ավտոշարասյան վրա հարձակում են գործել մահապարտ ահաբեկիչները, այնուհետև հարձակման են անցել ահաբեկիչները: