Գերագույն ռադան լուծարել է «Կոմունիստական կուսակցությունը»
Ուկրաինայի «Կոմունիստական կուսակցությունը» լուծարվել է Գերագույն ռադայի կողմից: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Տուրչինովը: Տուրչինովը Գերագույն Ռադայում կարդացել է որոշումը, որում ասվում է. ««Կոմունիստական կուսակցության» կազմում 33 պատգամավոր էր, 10-ը դուրս են եկել կուսակցությունից: Այժմ կուսակցության անդամները բավարար չեն, որպեսզի նորից վերականգնվի «Կոմունիստական կուսակցությունը»: Հուսով եմ, որ կոմունիստական գաղափարախոսություն մեր հասարակության մեջ այլևս չի լինի», - ասել է Տուրչինովը:
Երեքշաբթի օրը Գերագույն Ռադան ընդունել է որոշում, ըստ որի` լուծարվել է «Կոմունիստական կուսակցությունը»: Տուրչինովը խնդրել է արդարադատության նախարարությանը ստուգել կուսակցության գործունեությունը և արգելել կոմունիստների աշխատանքը: