Իսրայելի բանակը պատրաստվում է նոր հարձակման
Իսրայելի պաշտպանական բանակը պատրաստվում է սահմանային պաշտպանության գործողությունների հաջորդ փուլին՝ Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի կատարած հայտարարությանը:
«Մենք պատրաստվում ենք օպերացիայի հաջորդ փուլին` թունելների վրա կենտրոնանալուց հետո»,-հայտարարել է պաշտպանության նախարարը:
Փոխանցվում է, որ ներկայիս վերգետնյա օպերացիայի հիմնական նպատակը հանդիսանում է բոլոր թունելների ոչնչացումը, որի միջոցով Գազայի հատվածից զինյալները ներթափանցում են Իսրայելի տարածք: