ՄԱԿ-ն Իսրայելին կասկածում է Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ
ՄԱԿ-ում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլլային չի բացառում այն, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 2 շաբաթվա ընթացքում կատարել են ռազմական հանցագործություն՝ Գազայի հատվածում անցկացնելով լայնածավալ օպերացիա զինյալների նկատմամբ: Այս մասին հայտնում է ВВС-ին:
Պիլլայի խոսքով` ՄԱԿ-ի փորձագետններն ունեն լուրջ կասկածներ, որ Իսրայելն իր գործողություններն իրականացրել է խաղաղ բնակիչներին ապահովելու համար, ինչպես պնդում է երկրի կառավարությունը:
Համաձայն տեղեկության` հանձնակատարը նշել է, որ Գազայի լողափին անցած շաբաթ մահացած 7 երեխայի մահը կարող է լինել «ցնցող ապացույց» Իսրայելի բանակի կողմից իրականացրած հանցագործությունների: