Ռուսները կարող են ներքին անձնագրեր ձեռք բերել մեկ ժամվա ընթացքում
«Интерфакс» գործակալությունը, հղում անելով ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը, հայտնում է, որ շուտով Ռուսաստանի քաղաքացիները կարող են ներքին անձնագրեր ձեռք բերել մեկ ժամվա ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:
«Դրա համար առկա են բոլոր հնարավորությունները, բոլոր նախադրյալները և դա իրական է», - հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նրա խոսքով` նման փորձ նախատեսվում է նախ իրականացնել Ղրիմում, իսկ այնուհետև ողջ Ռուսաաստանի տարածքում: