Ահաբեկիչների թիրախում են հայտնվել քրդերը
ԻՊ (Իսլամական պետություն) ծայրահեղ արմատական ահաբեկիչները Մոսուլից շուրջ 700 քրիստոնյա ընտանիք վտարելուց հետո, այժմ իրենց սպառնալիքների թիրախում են պահում տեղաբնակ քրդերին: Ինչպես իրազեկել է Մոսուլի նահանգում Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչ Սայիդ Մամուզինին, ահաբեկիչները 100 քուրդ ընտանիքի սպառնացել են մահվամբ, եթե նրանք չլքեն իրենց տները և հեռանան քաղաքից: Նա նաև հաղորդել է, որ ահաբեկիչներն առևանգել են երկու շիադավանի:
Ռուդիկ Յարալյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/704612726289266