ՌԴ-ում ուկրաինական արգելված ապրանքների ցուցակը կարող է ընդլայնվել
Ռուսաստանում ուկրաինական արգելված ապրանքների ցուցակը կարող է ընդլայնվել, քանի որ դրանցից շատերը չեն համապատասխանում ռուսական պահանջներին: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ խոսքը մասնավորապես վերաբերում է մանկական հյութերին, գարեջրին, բանջարեղենային պահածոներին և կաթնամթերքներին:
Խախտումների գերակշռող մասը բացահայտվել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում: