Իրաքում ոչնչացրել են ադրբեջանցի ահաբեկչի
Իրաքում ոչնչացրել են «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվող հերթական Ադրբեջանի քաղաքացի մոջահեդին: Այս մասին հայտնում ԱՊԱ-ն՝ հղում անելով (ԻԼԻՊ)-ի ադրբեջանցի անդամների կատարած հայտարարություններին:
Ինչպես հաղորդվում է` (ԻԼԻՊ)-ի մարտիկների և կառավարական ուժերի միջև Սեմմար քաղաքի համար մղվող մարտում սպանվել է Սումգայիթի ադրբեջանցի բնակիչ:
Նշվում է, որ սպանվածը եղել է Էմինը, ով հայտնի է Աբու-Աբդուլլա մականվամբ: