Զինյալները կրկին գնդակոծել են Դամասկոսը
Սիրիայի զինյալներն ականանետերով գնդակոծել են պատմական Դամասկոսի շուկան: Այս մասին հայտնում է «Росбалт»-ը:
Փոխանցվում է, որ շուկայում պայթել է 11 արկ, որի հետևանքով 18 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, զինյալները զինված գործողությունների էին իրականացրել փորձելով գրավել քաղաքի ծայրամասերում գտնվող մի քանի շինություն, սակայն կառավարական զորքերին հաջողվել էր նրան ետ շպրտել: