Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի
Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Առողջապահության նախարարությանը, ևս մեկ մարդ մահացել է այսօր:
«Նա ուներ գանգուղեղային վնասվածք: Նա մահացավ, չնայած նրան, որ բժիշկներն ամեն ինչ անում էին նրա կյանքը փրկելու համար», - գրում է РИА Новости-ին:
Ինչպես գրում է կայքը, հիվանդանոցում դեռ 98 վիրավոր կա: Նրանցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում,իսկ 5-ը՝ ծանր:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայի «Արբատսկ-Պոկրովսկ» գծում մետրոն դուրս է եկել գծերից և վթարի ենթարկվել: Ավելի քան 150 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:Վթարի հետևանքով զոհերի թիվը հուլիսի 15-ին եղել է 19-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք,հուլիսի 22-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը աշխատանքից հեռացրել է մետրոպոլիտենի ղեկավար Իվան Բեսեդինին:Նրա տեղը զբաղեցրել է Դմիտրի Պեգովը: