Խարկովում սկսվել է «Boeing 777»-ի ուղևորների դիակների ճանաչումը
Ինտերպոլի մասնագետները Խարկովում սկսել են մալազիական կործանված «Boeing 777»-ի ուղևորների դիակների ճանաչումը: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
Մասնագետների կազմի մեջ ներառված են նաև Նիդեռլանդների, Եվրոպոլի և Բրազիլիայի ներկայացուցիչներ: Նախնական անալիզներից հետո մարմինները կտեղափոխվեն Նիդեռլանդներ, որտեղ էլ որ տեղի կունենա մարմինների վերջնական ճանաչման գործողությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանին կործանվել էր «Boeing-777» ինքնաթիռը, որի 289 ուղևորները մահացել էին: