Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիներին անհապաղ 115 մլն դոլար է անհրաժեշտ. Պան Գի Մուն
Մեծ պետություններ և տարբեր միջազգային կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն Գազայի հատվածում տեղի ունենալիք հնարավոր ցեղասպանությունը: Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նա ասել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիներին անհապաղ 115 մլն դոլար է անհրաժեշտ, որը պետք է գտնել: Պան Գի Մունն այս ամենի վերաբերյալ հայտարարել է Անվտանգության խորհրդի հետ տեսակապի ժամանակ:
Քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գտնվել է Պաղեստինի Ռամալա քաղաքում: Վերջին օրերին նա նաև այցելել է Քաթար, Քուվեյթ, Եգիպտոս, Իսրայել: Նա մտադիր է այցելել նաև Հորդանան ու Սաուդյան Արաբիա: