Գազայի հատվածից մեկ օրում ավելի քան 90 հրթիռ է արձակվել
Ռմբակոծությունները շարունակվում են Իսրայելի և Գազայի միջև: Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից մեկ օրում ավելի քան 90 հրթիռ է արձակվել:
Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ արձակված հրթիռներից 70-ը պայթել են հրեական պետության տարածքում, իսկ մեկը պայթել է Աշդոդ քաղաքի դպրոցի բակում:
Ռմբակոծության ընթացքում Իսրայելը գործի է դրել հակաօդային պաշտպանության համակարգը: Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ հրթիռներից 18-ը:
Նշում է նաև, որ հրթիռներից մի քանիսը պայթել են հենց Գազայի հատվածում՝ չհատելով դրա սահմանը: Մեծ պետությունները շարունակում են քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխեն հնարավոր ցեղասպանությունը: