Խոշոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունները չեղյալ են հայտարարել բոլոր չվերթները դեպի Իսրայել
Իսրայելը շարունակում է ռմբակոծությունները Գազայի հատվածում: Այս կապակցությամբ խոշոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունները պատրաստվում են չեղյալ հայտարարել բոլոր չվերթները, որոնք ուղղված են դեպի Իսրայել:
Արդեն դեպի Թել Ավիվ չվերթները դադարեցրել են ֆրանսիական "Air France"-ը, ավստրիական "Austrian Airlines"-ը, շվեյցարական "Swiss Airlines"-ը, գերմանական "Lufthansa"-ն, հոլանդական "KLM"-ը, կանադական "Air Canada"-ն: Նախօրեին Թել Ավիվի միջազգային օդանավակայանի մերձակայքում պաղեստինյան հրթիռ էր ընկել:
ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ազգային ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և Իսրայելից: Ռուսական ավիափոխադրողներ "Трансаэро"-ն և "Аэрофлот"-ը ևս դադարեցրել են իրենց չվերթները: Մոսկվայից Թել Ավիվ թռչող օդանավը նախօրեին ճանապարհի կեսից հետ է դարձել Մոսկվա: