Գողություն է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս գողություն է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից: Ընդ որում, հանցագործները տարել են միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերին՝ համակարգիչներ, թանկարժեք նկարներ և այլն, գողերը ձեռք չեն տվել:
Սա, մեղմ ասած, խիստ տարօրինակ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանի չհրկիզվող պահարանի մեջ եղել են նաև բավականին արժեքավոր փաստաթղթեր:
Նշենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է Աժ պատգամավոր, նաև՝ՀՀ առևտրի նախարար, իսկ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ քաղբանտարկյալ: Կատարվածի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: