Ինձ թվում է, որ մինչև տարվա վերջ արդյունքներին արդեն տեսանելի կլինեն. Վահրամ Բաղդասարյան
«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Բաղդասարյան, լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը, Ձեր կարծիքով՝ այս ընթացքում նրան ինչ է հաջողվել անել։
Բնականաբար 100 օրում հնարավոր չէր իրականացնել կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերը, բայց որ աշխատանք կատարվում է, որևէ մեկը չի կարող բացառել։
Եվ ինձ թվում է, որ մինչև տարվա վերջ արդյունքներին արդեն տեսանելի կլինեն։ Եթե դա տեսանելի լիներ մեկ ամսվա կամ 100 օրվա ընթացքում, դա կարող էր բավականին ծանր անդրադառնալ փոքր ու միջին բիզնեսի վրա, որովհետև դա կլիներ տապոռային քաղաքականություն»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: