Եվս մեկ կալանավորված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, կալանավորել են հուլիսի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայակից ընկերոջ կրակոցից մահացած Գևորգ Ավագյանի հետ ծառայության մեջ գտնված Արմեն Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս օրերին Արմենի ծնողները գտնվում են Ղարաբաղում:
Մեր տեղեկություններով՝ կալանավորված տղան հանդիպել է ծնողների հետ և ասել, որ ինքը քնած չի եղել, այլ դիրքում ընդամենը նստած է եղել, որի համար էլ ինքն ու Գևորգը վիճել են»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: