Ford Focus-ը շարունակում է մնալ ՌԴ-ի շուկայում առաջատար. ներկայացնում ենք ՌԴ-ում մեքենաների տասնյակը
Ford Focus մակնիշի մեքենան շարունակում է մնալ ՌԴ-ի շուկայում առաջատար: ՌԴ-ում հունիսին առաջին հորիզոնականում եվրոպական ААА АВТО մակնիշի մեքենան էր,այժմ Ford Focus մակնիշի մեքենան:
«Ոչ մի երկրում,որտեղ մեր ընկերությունը գործում է,չենք նկատել,որ Ford Focus-ը լինի առաջնայինը շուկայում: ՌԴ-ում կարող ենք այս մեքենան անվանել ազգային», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Կարոլինա Տոպոլովան:
Երկրորդ տեղում զբաղեցնում է Opel Astra,երրորդ տեղում Chevrolet Lacetti-ն: Չորրորդ տեղում է Mitsubishi Lancer մակնիշի մեքենան,5-րդ տեղում VW Passat-ը, նրան հաջորդում է Skoda Octavi-ն: 7-րդ հորիզոնականում է Ford Mondeo-ն, 8-րդ տեղում Kia Ceed-ն: Chevrolet Aveo-ն զբաղեցնում է 9-րդ,իսկ Hyundai Getz-ը 10-րդ հորիզոնականները: