Ռուսաստանին այսօրվա դրությամբ ռազմական վտանգ չի սպառնում.Պուտին (տեսանյութ)
ՌուսաստանՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանին և նրա տարածքային ամբողջականությանն ուղղակի ռազմական վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Դրա երաշխիքը՝ ռազմավարական ուժերի հավասարակշռությունն է աշխարհում»,-այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը «խստորեն հետևում է միջազգային իրավունքներին: