Պուտինը նոր օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն՝ խստացվում է անջատողականությանն ուղղված կոչերի համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը: Այդ մասին գրված է Կրեմլի պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Ընդգծվել է, որ անջատողականությանն ուղղված հասարակական կոչերի համար պատասխանատվություն է սահմանվում 100-300 հազար ռուբլի տուգանք կամ վաստակած աշխատավարձի կամ այլ եկամուտների հաշվին: Նախատաեսվում է 3 տարի նաև ժամկետով հարկադիր աշխատանքներ սահմանել, 4-6 ամսվա կալանք կամ 4 տարվա ազատազրկում:
Նույն գործողությունների համար ԶԼՄ-ների և համացանցի կիրառման դեպքում պատիժ է սահմանվում 480 ժամ պարտադիր հարկադիր աշխատանքների տեսքով կամ մինչև 5 տարի ազատազրկում: