Հյուսիսային Կորեան Չինաստանին խնդրել է հեռացնել Կիմ Չեն Ինի մասին տեսանյութը (տեսանյութ)
ԱշխարհԿԺԴՀ ղեկավարությունը մտահոգվել է այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է տեսանյութ, որի գլխավոր հերոսը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն է: Այս մասին գրում է հարավկորեական "Chosun Ilbo" թերթը:
Փհենյանում կարծում են, որ այդ տեսանյութը «լրջորեն վտանգում է Կիմ Չեն Ինի արժանապատվությունը և հեղինակությունը»: Այդ պատճառով խնդրանքով դիմել են Պեկինին` դադարեցնել նրա տարածումը:
Փոխանցվում է, որ տեսանյութը պատրաստել է չինացի Չժան Իզ Սուչժոուն, ով հնարավոր է սովորում է Հարավային Կորեայի համալսարաններից մեկում: