Եվրոպան սառեցնում է պուտինյան օլիգարխների հաշվեհամարները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկել է սառեցնել Պուտինին մոտ գտնվող օլիգարխների հաշվեհամարները: Այս մասին հայտնում է УНИАН-ը:
«Ես առաջարկում եմ սառեցնել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կագնած օլիգարխների հաշվեհամարները՝ հաշվի չառնելով նրանք կապ ունեն Ղրիմի իրադարձությունների հետ, թե ոչ»,- հայտարարել է Քեմերոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Քեմերոնը «Boeing-777» ինքնաթիռի կործանման համար մեղադրել էր ռուսամետ անջատողականներին և հայտնել է, որ վերջնական պատասխանատվության պետք է կրի Ռուսաստանը: