Սամվել Ալեքսանյանը ստվերից դո՞ւրս է եկել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվ ահա առաջին անգամ հրապարակված այն ընկերությունների ցանկը, որոնց դուրս գրած հաշիվներում արտացոլված գումարը այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում էականորեն աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ կապակցված մի ընկերություն՝ «Նատալի ֆարմը»:
Ըստ հրապարակված ցանկի, հուլիսի առաջին տասնօրյակում այս ընկերության հարկային հաշիվներում արտացոլված գումարը մոտ 139 միլիոն դրամով գերազանցել է անցած տարվա նույն ցուցանիշը:
Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ հաշվին է արձանագրվել այդ աճը, արդյո՞ք սա նշանակում է, որ «Նատալի ֆարմը» նախկինում ստվերում էր գործում, իսկ հիմա ոչ կպարզվի առաջիկայում»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: