Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի հետ շա՞տ լարված են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում:
Սակայն, Ռ. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. «Ես ձեզ ասեմ. նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես»:
Իսկ ինչ վերաբերում է Գ. Բեգլարյանին. «Ես կարող եմ, որպես մարդ… լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»,- ամփոփեց իր խոսքը Ռուբեն Հայրապետյանը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: