Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Լատվիայի դեսպանը ռուսական երգիչների սև ցուցակի պատճառով
Մոսկվայում Լատվիայի դեսպան Աստրա Կուրմեն հրավիրվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ Լատվիայի իշխանությունների սև ցուցակում են հայտնվել ռուսաստանցի երգիչներ; Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` դիվանագիտական աղբյուրին հղում անելով:
Ավելի վաղ, Լատվիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավարի որոշմամբ մշակույթի երեք ռուս գործիչներ՝ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և Ալլա Պերֆիլովան (Վալերիա) , Ուկրաինայի իրադրության հետ կապված, մտցվել էին սև ցուցակ: