ԱՄՆ-ի համար անվտանգ չէ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելը. National Interest
"The National Interest" ամերիկյան պարբերականի փոխանցմամբ` Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն նրա տնտեսության համար, սակայն աղետային հետևանքների չեն հանգեցնի և չեն ստիպի ՌԴ-ին փոխել դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի համար անվտանգ չէ ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա: Գրում է Ria.ru-ն:
Նախ, պատժամիջոցները տեսակավորող բնույթ են կրում և քիչ են ազդում ՌԴ էկոնոմիկայի գլխավոր ճյուղերից մեկի` էներգետիկայի վրա: Այսպիսով, ԱՄՆ-ն որոշեց քայլեր ձեռնարկել ընդդեմ ռուսական ամենախոշոր բանկերից մեկի` «Газпромбанк»-ի, սակայն պատժամիջոցների ցուցակում չներառեց հենց «Газпром»-ը, կանխագուշակելով, որ նմանատիպ գործողություններն աջակցություն չեն ստանա Եվրոպայի կողմից, որը կախման մեջ է ՌԴ գազից:
Պարբերականի փոխանցմամբ` ընդ որում, «НОВАТЭК» ընկերության գազը, որը ենթարկվել է պատժամիջոցների կիրառմանը, նախատեսված է առաջին հերթին ներռուսական շուկայի և դեպի Չինաստան վաճառքի համար: