Ուկրաինայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի օդանավակայանը
Դոնեցք քաղաքի օդանավակայանը և նրա հարակից տարածքներն անցել են Ուկրաինայի բանակի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է УРА-Информ-ը:
Ավելի վաղ փոխանցվում է, որ Ուկրաինայի բանակը մտել էր Դոնեցկի արևմտյան ծայրամասեր:
Փոխանցվում է, որ Լուգանսկում Ուկրաինայի բանակը կրակ էր արձակել ռուսական սարքավորումների ուղղությամբ: Սակայն մի քանի տանկի հաջողվել էր հատել սահմանը: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը: