ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Ուկրաինայի օդային տարածքում տեղի ունեցած մալազիական ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու շուրջ անցկացվող հետաքննությունը շարունակվում է: Գրում է Russian.rt.com-ը:
Գերատեսչությունը նշել է, որ "Boeing 777"-ի վթարի ենթարկման պատճառները պարզելու ուղղությամբ տարվող հետաքննության լայնածավալ աշխատանքը բարդանում է Կիևում և Խարկովում գտնվող փորձագետների աշխատանքների համար անվտանգության երախիքների բացակայության պատճառով:
Իսկ դա արդյունք է ներուկրաինական հակամարտության կողմերի միջև պայմանավորվածությունների բացակայության: