Երիտասարդը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու, Մաշտոցի և ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ' հուլիսի 16-ին, ժամը 17.00-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը հուլիսի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը' կալանք: