Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի, ընդ որում` 12 մարդ դեռևս շարունակում է մնալ երկու վագոնում: Գրում է Russian.rt.com-ը:
123 մարդ հոսպիտալացվել է:Այդ մասին հայտնել է Մոսկվայի ԱԻՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գավրիլովը համաժողովի ընթացքում: