Երիտասարդ կին վարորդը Գառնի-Գեղադիր ճանապարհին Mitsubishi-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ.shamshyan.com
shamshyan.com-ը գրում է. Այսօր ' հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Սյուզաննա Թովմասյանը վարելով Mitsubishi Pajero մակնիշի 98 ՏА 888 ավտոմեքենան Գառնի-Գեղադիր ավտոճանապարհի 12կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և բախվել էլեկրտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս.Թովմասյանն ու նրա ուղևորներ Արաքսյա Բաղդասարյանն ու Ռուզաննա Թովմասյանը գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասներն` այստեղ: