Ստավանգեր. Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեստեյնի հետ
Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկել է գրոսմայստերական հզոր մրցաշար, որին մասնակցում են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Ֆաբիանո Կարուանան, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկ, Անիշ Գիրին, Սիմեն Ագդեստեյնը:
Խաղարկության առաջին օրը կայացել է կայծակնային մրցաշար, որում հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը.
Կայծակնային մրցաշար, ամփոփիչ արդյունքներ
1. Կարլսեն 7½
2. Արոնյան 6½
3. Կարյակին 5½
4. Գրիշչուկ 5½
5. Սվիդլեր 5
6. Գիրի 4½
7. Կրամնիկ 3½
8. Կարուանա 3½
9. Թոփալով 2
10. Ագդեստեյն 1½
Այսօր' հունիսի 3-ին կայացած պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Արոնյան - Ագդեստեյն ½-½
Կարլսեն - Գիրի ½-½
Գրիշչուկ - Կարուանա 0-1
Կարյակին - Թոփալով ½-½
Սվիդլեր - Կրամնիկ ½-½
Այսպիսով' առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Կարուանան, վերջին հորիզոնականը զբաղեցնում է Գրիշչուկը, իսկ մյուս շախմատիստներն ունեն 0.5-ական միավոր: Հաջորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է Սերգեյ Կարյակինը: