Եվրո-2020-ի Ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգն ունի ամեն ինչ, որպեսզի 2020 թ. ֆուտբոլի խաղերի Եվրոպայի եառաջնությունն այնտեղ անցկացվի, այս մասին հայտնել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Հանրային հարցման արդյունքում` Սանկտ Պետերբուրգի 75 %-ը կողմ է Եվրո-2020-ը իրենց մոտ անցկացնելու գաղափարին:
«Մեր գլխավոր հաղթաթուղթը մեր մարզադաշտն է, որը կկառուցվի 2018-ի աշխարհի գավաթի ժամանակ: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր դաշտում խաղա Ռուսաստանի հավաքականը: Մեր հավաքականը իր «տանը» ավելի լավ կխաղա, քան հյուրի կարգավիճակում»,- նշել է Մուտկոն: