Եվրոպայի ամենահնագույն եկեղեցին համարվում է Բոտոշանիում գտնվող հայկական Սուրբ Մարիան
Ռումինիայի Բոտոշանի քաղաքում է գտնվում Սուրբ Մարիայի հայկական եկեղեցին, որը համարվում է Եվրոպայի ամենահնագույն եկեղեցին: Այս մասին հայտնում է ռումինական AGERPRES գործակալությունը:
Փոխանցվում է, որ այն թվագրված է 1350 թ. և գտնվում է Հայկական փողոցի վրա: Եկեղեցին սկսել է գործել 1354 թ. և նրա մեջ հավաքված են 18-19-րդ դարի գրքեր:
«Սուրբ Մարիայի եկեղեցին ամենահնագույն եկեղեցին է Եվրոպայի: Ապրիլի 16-ին մենք տոնել ենք 664 տարին` հիմնադրման օրվանից»,-հայտնել է Բոտոշանիի հայ համայնքի ղեկավար Վիորիկա Պոպան:
Նշվում է, որ եկեղեցին սկսել են վերականգնել անցյալ դարի 90-ական թ. սկզբին: Վերականգնումը տևել է ուղիղ 20 տարի և նրան աջակցել են Ռումինիայի կառավարությունը, Մշակույթի նախարարությունը և տեղական բյուջեն:
Հայերը հայտնվել են Բոտոշանիում 14-րդ դարում, որոնք գաղթել են Անիից, երբ 1319 թ. այնտեղ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: