Էրդողանը հայ ժողովրդից «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Շառլ Ազնավուր
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ի նախօրեին արած հայտարարությունը չի եղել ոչ մի ներողություն, ոչ էլ Ցեղասպանության ճանաչում, որը տեղի էր ունեցել 1915 թ հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից: Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:
Ազնավուրի կարծիքով` Էրդողանը իր այդ հայտարարությամբ ցանկանում էր ցույց տալ, որ նա իբրև թե հանդիսանում է բաց քաղաքական գործիչ, սակայն նա այդպես էլ մի խոսք չասաց Հայոց Ցեղասպանության ընդունման մասին և ափսոսանք չհայտնեց 1915-1917թթ. Անտալիայում մեկ ու կես միլիոն հայերի կոտորածի մասին:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ ժողովրդից «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Շառլ Ազնավուրը: