Կամբոջայի դատարանը մերժել է ռուս գործարարին վերադարձնելու հայցը
Կամբոջայի Գերագույն դատատրանը մերժել է Ռուսաստանի՝ Սերգեյ Պոլոնսկուն երկիր վերադարձնելու պահանջը, գրում է Associated Press-ը:
Դատավորը հայտարարել է, որ Կամբոջայի օրենքները թույլ չեն տալիս 41-ամյա գործարարին վերադարձնել իր երկիր, քանի որ Կամբոջան և Ռուսաստանը վերադարձնելու պայմանագիր չունեն:
Ներքին գործերի նախարարության քննչական վարչությունը 2013թ. հունիսի 14-ին Պոլոնսկուն մեադրել է խարդախության մեջ, որը կապված է «Кутузовская миля» շինարարական կառույցի հետ:
Շինարարական գործողություններից տուժել է ավելի քան 80 հոգի:
Ըստ հետաքննության` Պոլոնսկին շինության համար վերցրել է 57 մլրդ.ռուբլի, սակայն չի շարունակել աշխաատանքը, գրում է ИТАР-ТАСС-ը: