Աշխարհի ամենածեր մարդկանցից մեկը մահացել է Սիցիլիայում
Աշխարհի ամենածեր մարդկանցից մեկը` իտալացի Արտուրո Լիկատան, ով այս տարվա մայիսին կդառնար 112 տարեկան, մահացել է երեկ երեկոյան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Լիկատան ծնվել էր 1902թ. և ունեցել էր դժվարին կյանք: 20 տարեկանում նա աշխատել էր Սիցիլիայի ծծմբի հանքավայրում և օրական հանքավայր հասնելու համար քայլել էր 22 կմ: Ֆաշիզմի ժամանակ զորակոչվել էր բանակ:
Նրա բարեկամները հայտնել են, որ մինչ վերջին օրը նրա հիշողությունը տեղն է եղել: Չի տառապել անքնությամբ, շատ քիչ է միս կերել, օգտագործել է շատ բանջարեղեն` հատկապես հում սոխը: Ամեն անգամ հաց ուտելիս ըմպել է մեկ գավաթ գինի և առավոտյան զարթնելիս ըմպել է մեկ գավաթ թունդ սուրճ: