Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է հաստատվել
Ղրիմի Հանրապետության հարցերով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը հայտարարել է, որ Ղրիմի և Ուկրաինայի միջև պետական սահման է հաստատվել: Այս մասին հայտնում է "Радіо Свобода"-ն:
«Մոտակա ժամանակաշրջանում կտեղադրվեն անցակետեր, և կտրամադրվի իֆորմացիա` ինչպես հատել սահմանը, ինչպես նաև կլուծվի միգրացիոն քարտերի տրամադրման անհրաժեշտությունը»,- նշել է պաշտոնյան:
Յարոշի խոսքով` ոչ մի սահմանափակում չպետք է լինի տրանսպորտի և սննդամթերքի մատակարարման համար:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին տեղի էր ունեցել հանրաքվե և ձայների 96%-ով Ղրիմը մտել էր ՌԴ-ի կազմի մեջ: