Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ուկրաինայի սահմանի մոտ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սկսվել են զորավարժություններ Ուկրաինայի սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ստիպված ենք արձագանքել նման զարգացմանը»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
Շոյգուն նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի ուժ գործադրեն խաղաղ բնակչության դեմ՝ երկրի արևելքում:
«Եթե այսօր չկանգնեցնել այդ մեքենան, ապա դա կբերի մեծ թվով վիրավորների և զոհերի»,-հայտարարել է Շոյգուն: